Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

2020–ի ապրիլից Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ՀՀ–ից չվերթներ կկատարի Վիեննա և Վիլնյուս

2020–ի ապրիլից Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ՀՀ–ից չվերթներ կկատարի Վիեննա և Վիլնյուս
16.12.2019 | 21:23

Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոյի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի համատեղ մամուլի ասուլիսում Անդրաս Ռադոն նշեց, որ 2020–ի ապրիլից Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ՀՀ–ից չվերթներ կկատարի Վիեննա և Վիլնյուս, տոմսերի արժեքը կսկսի 25 եվրոյից։

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ